Երևանում բացվելու է Ռուսական գրքի տուն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում բացվելու է Ռուսական գրքի տուն: Երկհարկանի գրախանութից բացի Ռուսական գրքի տունը զբաղվելու է լայն հասարակական-մշակութային գործունեությամբ: Այսպես, հաջորդ ամսվանից հրապարակվելու է «Հայաստանի ռուսական աշխարհ» ամսագիրը, որտեղ լուսաբանվելու են արդի հարցեր` կապված Հայաստանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման հետ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը տարեց տարի նվազում է:

Ռուսական գրքի տան կազմում հետագայում գործելու են քննարկումների ակումբ և «Ռոսիա» հասարակական մամլո կենտրոնը: Երևանի Ռուսական գրքի տունը գտնվելու է Մաշտոցի 37 հասցեում` Օպերայի և բալետի թատրոնի շենքի դիմաց:

Աշխատանքներ են տարվում Հայաստանի բոլոր մարզերում Ռուսական գրքի տներ ստեղծելու ուղղությամբ: Այդ նախագծի նախաձեռնողը և ղեկավարը հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանն է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---