Մոսկվայում ՁԻԱՀ-ից մահացել է «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը 4 հոկտեմբերի 2011 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մահացել է իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ընկերության նախկին գործադիր փոխնախագահ, 39-ամյա Վասիլի Ալեքսանյանը: Այդ մասին հաղորդել են նրա հարազատները, հաղորդում է Ռոսբալտը: Վասիլի Ալեքսանյանին ձերբակալել են 2006-ին «ՅՈՒԿՈՍ»-ի գործով; Ալեքսանյանը մեղադրվում էր փողեր լվանալու և «ՅՈՒԿՈՍ»-ի դուստր ձեռնարկությունների ունեցվածքը յուրացնելու մեջ: Նա իրեն մեղավոր չէր ճանաչում: 2008-ին այս գործով դատավարությունը դադարեցվել էր մեղադրյալի բազմաթիվ հիվանդությունների պատճառով: Ալեքսանյանի փաստաբանները բազմիցս խնդրել են դատարանին փոխել նրա խափանցման միջոցները, նշելով, որ նրանց պաշտպանյալը տառապում է ծանր հիվանդություններով` աչքերի հիվանդություն, ՄԻԱՎ, լիմֆոզա: Ստրասբուրգի դատարանը մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին` պահանջելով մեղմել Ալեքսանյանին պահելու պահմանները: 2008-ին նա ազատ է արձակվել 50 մլն ռուբլի գրացի դիմաց: Հետո գործի լսումներն անընդհատ տեղափոխվում էին. բժիշկներն արտահայտվում էին լսումներում Ալեքսանյանի մասնակցության դեմ: 2010-ի հունիսի 24-ին Ալեքսանյանը ժամանել է դատարան: «Վաղեմության ժամկետները լրանալու հետ կապված հիմքեր եմ տենսում քրեական հետապնդումը դադարեցնելու համար»,- նշել է դատախազ Նիկոլայ Վլասովը: Դրանից հետո դատավորի կողմից որոշում է ընդունվել դադարեցնել գործը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |