Կառլեն Մկրտչյան. Մենք խմբից դուրս գալու հիանալի շանս ունենք և չպետք է բաց թողնենք այն

Կառլեն Մկրտչյան. Մենք խմբից դուրս գալու հիանալի շանս ունենք և չպետք է բաց թողնենք այն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միակ բաց մարզումն է անցկացրել ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Եվրո 2012թ. ընտրական փուլի վերջին խաղերին: Առաջին օրը հավաքին ներկա էր 14 ֆուտբոլիստ, մյուսները միացան ավելի ուշ:

Երեկոյան Դոնեցկից ժամանել են «Շախտյորի» ու «Մետալուրգի» խաղացողներ Հենրիկ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանն ու Մարկոս Պիզելին: Ավելի ուշ նրանց միացավ նաև հոլանդական «Այաքսի» խաղացող Արազ Օզիբիլիսը, որի համար այս խաղերն առաջինը կլինեն Հայաստանի հավաքականի կազմում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Կառլեն Մկրտչյանը խոստովանեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Մակեդոնիայի ու Իռլանդիայի հետ խաղերում 6 միավոր վաստակեն: «Մենք խմբից դուրս գալու հիանալի շանս ունենք և չպետք է բաց թողնենք այն՝ հանուն դրա մենք կգործադրենք բոլոր ջանքերն ու հնարավորությունները»,-ասել է կիսապաշտպանը:

Իսկ, ըստ հարձակվող Գևորգ Ղազարյանի, ֆուտբոլիստները գիտակցում են, որ իրենց համար դժվար է լինելու, քանի որ և Մակեդոնիան, և Իռալանդիան դժվար մրցակիցներ են: «Չեմ կարող երաշխավորել որ Իռլանդիային անպայման կհաղթենք, սակայն 100 տոկոսով կանենք մեզնից կախված ամեն ինչ»:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կխաղա Մակեդոնիայի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին Դուբլինում կհանդիպի Իռլանդիայի հետ:

12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---