Մարկոս Պիզելի. Մեր առաջին խնդիրը Մակեդոնիային հաղթելն է, դրանից հետո կպատրաստվենք Իռլանդիայի հետ խաղին

Մարկոս Պիզելի. Մեր առաջին խնդիրը Մակեդոնիային հաղթելն է, դրանից հետո կպատրաստվենք Իռլանդիայի հետ խաղին

PanARMENIAN.Net - «Մակեդոնիայի հետ հանդիպմանը մենք պետք է խաղանք հանգիստ, հավաքված և միայն հաղթանակի համար: Վերջին երկու խաղերի նման մեր թիմը շատ լավ է տրամադրված: Մենք չպետք է մտածենք` խաղը բարդ կլինի, թե ոչ, ուղղակի պետք է խաղալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին, որը Երևան է ժամանել հոկտեմբերի 3-ին:

Հայաստանի հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում սկսել է պատրաստվել 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Մակեդոնիայի հետ խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 7-ին: B խմբում Հայաստանի հավաքականը 14 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը` Իռլանդիային զիջելով 1 միավորով:

Պիզելին խոստովանել է, որ տվյալ պահին չի մտածում խմբից դուրս գալու մասին. «Մեր առաջին խնդիրն է հաղթել Մակեդոնիային: Մենք դաշտ դուրս կգանք միայն երեք միավորի համար և 90 րոպե մեր երկրպագուներին կցուցադրենք որակյալ ու լավ խաղ»:

12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---