Պավել Պոգրեբնյակ. Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու բոլոր շանսերն ունի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը Եվրո-2012 ընտրական փուլում Սլովակիայի հետ հանդիպումից առաջ (հոկտեմբերի 7, Ժիլինա) խոստացել է, որ նրանք կաշխատեն խուսափել ձախողումից, ինչպես եղավ ԱԱ-2010 որակավորման փուլում:

«Այս խաղը չի տարբերվում մյուսներից՝ ինչպես միշտ, կարևորն արդյունքն է: Մենք հասկանում ենք, թե ինչ է դրված խաղասեղանին, և ամենայն լրջությամբ կմոտենանք խաղին»,-Պոգրեբնյակի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն: Ըստ նրա, Սլովակիայի հետ խաղում, հաղթելով 4:0 հաշվով, Հայաստանը լուծեց իր խնդիրը: «Նրանք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու շանս ունեն, նրանք նույնպես ցանկանում են խոշոր մրցաշարի մասնակցել: Հայերը մեզ ցույց տվեցին, որ Սլովակիայում ևս կարելի է հաղթել ու շատ գոլեր խփել»:

12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---