ՀԱՕԿ-ը քայլեր կձեռնարկի Բաքվում հայ մարզիկների վրա հարձակման փաստով

ՀԱՕԿ-ը քայլեր կձեռնարկի Բաքվում հայ մարզիկների վրա հարձակման փաստով

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն իր դժգոհությունն է հայտնել Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ հայ մարզիկների վրա հարձակման փաստով: «Ադրբեջանի էլետրոնային որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են,որ Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում ազերի մարզասերները անվայել արարքներ են ցույց տալիս: Հայաստանի պատվիրակներից մեկի մրցելույթի ժամանակ տրիբունաներից շշեր,քարեր և այլ առարկաներ են նետել հայ մարզիկի և մարզիչների ուղղությամբ: Փաստը խորը վրդովվմունք է առաջացրել ՀԱՕԿ-ում: Բայց առայժմ պետք է դրսևորել զսպվածություն,քանզի շտապողականությունը կարող է ազդել հայ մարզիկների մրցելույթների վրա:

Երբ մեր պատվիրակությունը վերադառնա հայրենիք ու հայտնի կդառնան մանրամասները, ՀԱՕԿ-ը հանրությանը կներկայացնի իրականությունը և համապատասխան քայլեր կձեռնարկի»,-ասվում է ՀԱՕԿ պաշտոնական կայքում:

Բաքվում Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկների վրա հարձակվել են: Ինչպես հաղորդում է «Քրեական Ադրբեջան» լրատվական գործակալությունը, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների մի մեծ խումբ մեկ առ մեկ թափանցել է մարզահամալիր, չնայած խիստ հսկողությանը, և հանդիսատեսների շարքում ռինգին մոտ տեղեր զբաղեցրել: Սպասելով հայ բռնցքամարտիկի ռինգ դուրս գալուն՝ ակտիվիստները սկսել են բղավել «Հայե՛ր, կորե՛ք այստեղից», «Ամո՛թ հրավիրողներին», «Կա՛մ Ղարաբաղ, կա՛մ մահ» և քարերի կույտ նետել ռինգ:

Մրցումները դադարեցվել են, հայ բռնցքամարտիկը, մրցավարական կազմն ու ռեֆերին լքել են դահլիճը:

Հայ բռնցքամարտիկներից ելույթները շարունակում է միայն աշխարհի փոխչեմպիոն ու աշխարհի գավաթի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75կգ ք/կ):

Մյուս բռնցքամարտիկները դուրս են մնացել պայքարից և արդեն վերադարձել են Հայաստան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---