Քաղաքապետ. Բժշկությունը լուրջ բիզնես տրամաբանություն ունի![]() 4 հոկտեմբերի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի բուժհաստատությունների բազայի վրա, ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան համատեղ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Նովեկ Գրուպ» ընկերության ղեկավար Ժիրայր էպոյանի, վերջինիս հրավերով Երևանում գտնվող ճապոնական «M-TECH» կորպորացիայի նախագահ Դ.Ռ. Պարկի, «YOUNG WOO» կորպորացիայի նախագահ Ջանգ-Իլ Սոյի, «DAE SUNG» ինժիներական և հետազոտական ՍՊԸ գործադիր տնօրեն Դո-Հան Կիմի հանդիպման ժամանակ։ Քաղաքապետարանից հայտնում են՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է տարածաշրջանում բարձրակարգ կլինիկաների անհրաժեշտությունը. «Առավել քան վստահ եմ, որ բժշկությունը լուրջ բիզնես տրամաբանություն ունի և, նկատի առնելով, որ այս ասպարեզում շուկան միայն Երևանով չի սահմանափակվում, համոզված եմ, որ ոլորտում ներդրում կատարող մեր գործընկերների բիզնես սպասումները վստահաբար կարդարացվեն»։ Երևանի քաղաքապետին ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների նախնական արդյունքները՝ ճապոնացի մասնագետները նշել են , որ թեև անելիքները քիչ չեն, այդուհանդերձ իրենք տպավորված են ոլորտը կատարելագործելուն ուղղված հայկական կողմի ջանքերով և համատեղ ծրագրերին օժանդակելու քաղաքապետարանի պատրաստակամությամբ։ Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն «Նովեկ Գրուպն» առաջիկայում արդեն ներդրումային կոնկրետ ծրագիր կներկայացնի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |