ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 9 օգոստոսի 2003 - 00:09 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայկական համայնքը հանդես է եկել բաց նամակով, որտեղ խոր վրդովմունք է հայտնել վերջերս Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ներկայացուցիչ Սանդրո Բրեգաձեի հայտարարությունների առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Black Sea Press»-ը, վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Բրեգաձեն ասել էր «Ամերիկայի հայկական լոբբիի` Վրաստանում հեղաշրջում անցկացնելու եւ այստեղ հայերին իշխանության բերելու կեզծ ծրագրերի մասին»: Համայնքի դժգոհությունն է հարուցել նաեւ Բրեգաձեի այն հայտարարությունը, թե Վրաստանի տարածքում ապրող հայերին չպետք է թույլ տալ մասնակցել երկրի նախագահի ընտրություններին: «Մեզ թույլ ենք տալիս նշել, որ հայկական համայնքը, որ երկրում էլ գտնվի, միշտ էլ սատարել եւ սատարում է նրա պետականությանը: Ելնելով վերը նշվածից` «Վերածնունդի» ներկայացուցչի հայտարարությունը թվում է, առնվազն, ոչ ճշմարտանման»,- նշվում է նամակում: Այնտեղ նաեւ ասվում է, որ Վրաստանի քաղաքացի հայերը երկրի հասարակության եւ պետության մի մասն են` այստեղից բխող բոլոր սահմանադրական իրավունքներով եւ պարտականություններով: Նամակում հույս է հայտնվում, որ այդ թեման այսուհետեւ նախընտրական քաղաքական բանավեճերի առարկա չի դառնա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |