ԹՈՒՐՔԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ29 ապրիլի 2003 - 22:55 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Փարիզում բացված Կոմիտասի հուշարձանի մոտ, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, թուրքական «Միլլիեթ» թերթը հաղորդել է, որ ցույցի կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով այն անձանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել պատմությունը, օգտվել թուրքական կամ խորհրդային արխիվներից, որոնք վկայում են, որ «20-րդ դարի սկզբին Անգլիան, Ֆրանսիան եւ Ցարական Ռուսաստանը Օսմանյան Կայսրությունը մասնատելու նպատակով հրահրել են հայերին»: «Հայ անջատողականները կոտորած իրականացրեցին, օսմանցիներն էլ պատասխանեցին նույն ձեւով եւ արտաքին միջամտության արդյունքում երկու ժողովուրդն էլ մարդկային կուրուստ ունեցավ», - ասվում է Թուրքիայի աշխատավորական կուսակցության հայտարարության մեջ: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |