Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ատոմային էներգետիկայի բնագավառու՞մ

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ատոմային էներգետիկայի բնագավառու՞մ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ: Չեխ բարձրաստիճան պաշտոնյան շնորհավորեց դեսպանին Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի առթիվ և համոզմունք հայտնեց, որ Չեխիայում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարոն Շվարցենբերգը հատկապես կարևորեց համագործակցության հեռանկարները մշակույթի և, միգուցե նաև՝ ատոմային էներգետիկայի բնագավառներում:

Զրուցակցի խնդրանքով դեսպան Սեյրանյանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ ՀՀ մոտեցումները: Անդրադարձ եղավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մասնավորապես` կազանյան հանդիպմանը, որը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, սակայն պատրաստ է նաև Ադրբեջանի կողմից ռազմական նոր արկածախնդրության դեպքում խաղաղություն պարտադրել նրան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---