Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ը նորմալ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, սակայն իր ընտրությունն արդեն կատարել է 4 հոկտեմբերի 2011 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նորմալ է վերաբերվում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մենք Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժ էինք: Նրա գործունեության տարիներին մենք մեծ ավանդ ենք ունեցել այդ 10 տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումներում, և շատ բարձր ենք գնահատում նրա ավանդը պետականության կառուցման գործում»,- հայտնել է նա: Սահակյանը հավելել է նաև, թե «չեմ կարծում, որ կա որևէ հանրապետական, որը վատ է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին»: Ընդ որում, Սահակյանն ընդգծել է, որ իր ընտրությունը` ում օժանդակել հաջորդ նախագահական ընտրություններում, ՀՀԿ-ն արդեն կատարել է: (ՀՀԿ և մյուս կոալիցիոն կուսակցությունների միասնական թեկնածուն, նրանց հուշագրի համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է): Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում արդեն հայտնել է, որ մեծ քաղաքականություն վերադառնալու համար երեք պայման է հարկավոր՝ Հայաստանի տնտեսության ու մարդկանց բարեկեցության պայմաններում ակնհայտ ու կայուն բարելավման բացակայություն, որի արդյունքում կարող են աճել հուսալքության ու արտագաղթի տրամադրությունները, երկրորդը՝ մեծ քաղաքականություն իր վերադարձի պահանջարկը հանրության տարբեր սոցիալական շերտերի շրջանում, և վերջապես՝ նրա ներքին համոզվածությունը, որ ինքը կարող է արմատապես բարելավել իրավիճակը: «Այս երեք գործոնների առկայության դեպքում ակտիվ քաղաքականություն վերադառնալու ուղիները կարող են տարբեր լինել»,- հավելել է նա:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |