«Հազարամյակի մարտահրավեր»-ի փոխնախագահը տպավորված է Հայաստանում ծրագրի արդյունքներով![]() 4 հոկտեմբերի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ՀՄՀ ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն: Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Տիգրան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, բարձր է գնահատել 2006 թ. սեպտեմբերից մեկնարկած «ՀՄՀ-Հայաստան» 5-ամյա ծրագրի ընթացքը և արդյունքները: Վարչապետը, մասնավորապես, գոհունակությամբ է խոսել ծրագրի շրջանակում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու հզորացման, գյուղատնտեսության զարգացման և ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին և կարևորել ծրագրի դերը նոր մտածողության ձևավորման գործում: Փաթրիք Ֆայնն իր հերթին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է Հայաստանով: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին ՀՀ կառավարության կողմից կատարված լավ աշխատանքի համար: Զրուցակիցները քննարկել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շարունակականության հեռանկարները: «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» հնգամյա ծրագրի իրականացումը պաշտոնապես ավարտվեց 2011թ. սեպտեմբերի վերջին: Ծրագրի պաշտոնական ավարտի պահին «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» ծրագրի իրականացմանն ուղղված` կորպորացիայի գրանտի շրջանակում ներդրումները կազմեցին մոտ $177 մլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |