«Ճանաչիր քո երկիրը» ՀԿ-ն «Չենք լռելու»-ի հետ միասին կպայքարի հանուն Գնդեվանքի փրկության 4 հոկտեմբերի 2011 - 16:49 AMT PanARMENIAN.Net - «Ճանաչիր քո երկիրը» հասարակական կազմակերպությունը միանում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` Ջերմուկի հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին ուղղված` Գնդեվանքի փրկության հարցում միավորվելու խնդրանքին և սպասում նրանց պատասխանին: ՀԿ-ն հայտնում է, որ այս տարվա հունիսի 12-ին կազմակերպության անդամները «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի շրջանակներում այցելել էին Գնդեվանք և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից: Այդ ժամանակ կազմակերպության անդամները մամուլում ահազանգել էին նաև սրբավայրի բարձիթողի վիճակի մասին, ինչը, սակայն, որևէ արձագանքի չէր արժանացել: «Հուսով ենք, որ Ջերմուկի ձեռնարկատերերին ուղղված խնդրանքն անպատասխան չի մնա, և Գնդեվանքը կփրկվի կործանումից»,- նշված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |