ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն սերտ համագործակցության հույսեր են տածում

ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն սերտ համագործակցության հույսեր են տածում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Եվրոպայում անվտանգության համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ղեկավար Լամբերտո Զանյերը Մոսկվայում սերտ համագործակցության հույս են հայտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի« գործակալությունը: «Մենք լավ կապեր ենք հաստատել ինչպես ընդհանուր առմամբ ԵԱՀԿ-ի, այնպես էլ նրա առանձին կառույցների հետ»,-ասել է Նիկոլայ Բորդյուժան:

Զանյերն իր հերթին հիշեցրել է, որ առաջին անգամը չէ, որ այցելում է ՀԱՊԿ կենտրոնակայան, նախկինում հյուրընկալվելով այդ կառույցին որպես Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն:

Նա նշել է իր նախորդի արգասաբեր գործունեությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և խոստացել է շարունակել համագործակցությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---