Բաքվում ԱՄՆ դեսպանությունը փորձել է «արդարացնել» ամերիկյան սենատորի այցն Արցախ 4 հոկտեմբերի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը տեղյակ է Կալիֆոռնիայի սենատոր Ջոզեֆ Սիմիտյանի` Արցախ կատարած այցի վերաբերյալ ԶԼՄ հաղորդագրությունների մասին: Ինչպես հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը, «Ջոզեֆ Սիմիտյանը, հանդիսանալով սենատոր, չի ներկայացնում ԱՄՆ կառավարությունը»: Նա նշել է, որ համաձայն ԱՄՆ Սահմանադրության մեջ դաշնային կառավարության և նահանգների կառավարությունների միջև իշխանության բաժանման սկզբունքի, պետական պաշտոնյաները գործում են անկախ ԱՄՆ կառավարությունից. «Միացյալ Նահանգների կառավարությունն ի վիճակի չէ վերահսկել նրանց ժամանակացույցը, և Սիմիտյանը չի համակարգել այդ այցի վերաբերյալ իր ծրագրերը»: Նրա խոսքով, Սիմիտյանի հնարավոր այցը Արցախ չի փոխում այդ հարցի առնչությամբ ԱՄՆ քաղաքականությունը, հաղորդում է ԱՊԱ-ն: Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի ԱԳՆ-ը Կալիֆոռնիայի սենատորին «առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու» Ադրբեջանի «օկուպացված տարածքներ» այցելելու համար ընդգրկել է անցանկալի անձանց ցուցակում: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին և «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման, Ադրբեջանի և Արցախի միջև առկա խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ուղիղ երկխոսության միջոցով, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը վերոհիշյալ գործընթացների մեջ՝ միաժամանակ նշելով, որ Արցախում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Կալիֆոռնիայի հետ կապերի խորացմանը՝ այն դիտարկելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություններից մեկը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |