Արմեն Ջիգարխանյանի թատրոնի ելույթը սպասվում է Խարկովի Շեվչենկոյի անվան թատրոնում

Արմեն Ջիգարխանյանի թատրոնի ելույթը սպասվում է Խարկովի Շեվչենկոյի անվան թատրոնում

PanARMENIAN.Net - Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնը այսօր ելույթ է ունենալու Ուկրաինայում՝ Խարկովի Շեվչենկոյի անվան թատրոնում, հայտնում է Analitika.at.ua-ն, հղում կատարելով gosprom.info-ին:

Ելույթի առաջին մասում դերասանները ցուցադրելու են երաժշտա-պոետիկ ներկայացումներ, որոնք հիմնված են Գումիլյովի, Ախմատովայի, Ցվետայեվայի Մանդելշտամի և և այլոց ստեղծագործությունների վրա և կրելու է «Թատրոն. հավերժական սեր» անվանումը: Երկրորդ մասում «Մեծ էլեգիա Ջոն Դոնին» կարդալու է հենց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---