Լևոն Զուրաբյան. Մինչև իշխանությունները չխնդրեն, երկխոսությունը չի վերսկսվի 4 հոկտեմբերի 2011 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այլևս անիմաստ է համարում իշխանությունների հետ երկխոսությունը: Այդ մասին նա հայտնել է այսօր` ելույթ ունենալով Ազատության հրապարակում: «Սկսած այս պահից` մենք մեր առջև ծառացած խնդիրները լուծելու ենք զանգվածային ցույցերի և ուժերի մոբիլիզացման միջոցով: Ընդհատված երկխոսությունը կարող է վերսկսվել միայն իշխանությունների նախաձեռնությամբ: Եթե նրանք խնդրեն, մենք կքննարկենք և կորոշենք` արդյո՞ք պատրաստ ենք կատարել այդ խնդրանքը»,- հայտնել է նա: Հոկտեմբերի 3-ին իշխող կոալիցիան հայտարարեց, որ քաղաքական երկխոսության շրջանակում չի վերսկսի բանակցություններն ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ, քանի դեռ Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ-ի անօրինական ակցիան: Այդ մասին լրագրողներին է հաղորդել կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը աշխատանքային խմբի խորհրդակցությունից հետո, որը մեկուկես ժամ է տևել: ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը հսկողության տակ է, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, քանի որ Տիգրան Առաքելյանը ազատ չի արձակվել: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում: Սեպտեմբերի 30-ից Ազատության հրապարակում վրաններ են ամրացված. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ և ցույցեր է անցկացնում:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |