ՀԱԿ. Ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ 4 հոկտեմբերի 2011 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին սկսելով շուրջօրյա հանրահավաքները` Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ այս լարված քաղաքական իրավիճակում պատրաստ է շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց վերսկսել բանակցությունները իշխանությունների հետ: Հայաստանի իշխանություններն իրենց հերթին հոկտեմբերի 3-ին հայտարարեցին, որ բանակցությունները կշարունակեն այն դեպքում, եթե ցուցարարները դադարեցնեն նստացույցերն Ազատության հրապարակում: Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել այն մասին, որ նման վարքն ապացուցում է իշխանությունների վախը. «Փոխանակ փորձեն համարժեք գնահատել այս հիմնահարցը և ժողովրդի, ինչպես նաև նրան ներկայացնող ընդդիմության հետ բանակցելով` գտնել հենց այս խնդրի լուծման ուղիները, իշխանություններն այսօր կենտրոնացած են միայն մեկ խնդրի վրա` ամեն գնով ապահովել հանրահավաքի սակավամարդությունը: Բացի դրանից, այդ նպատակով նրանք, խախտելով Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը, աննախադեպ տրանսպորտային բլոկադա են հաստատել` այդ առումով հավասարվելով Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին»: Իր ուղերձում ՀԱԿ-ը հաղորդել է, որ ներկա պահին այլևս անիմաստ է նման իշխանության հետ որևէ երկխոսություն և իր առջև դրված խմդիրների լուծումը այսուհետև տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի և զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ: «Ընթացիկ երկխոսությունը նախաձեռնվել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից, իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք և կորոշենք`ընդառաջել, թե ոչ նշված խնդրանքին»,- ասվում է ՀԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |