Yahoo-ն թողարկել է տեսանյութերի նոր պորտալ՝ Yahoo Screen-ը 5 հոկտեմբերի 2011 - 09:10 AMT PanARMENIAN.Net - Yahoo-ն թարմացրել է իր օնլայն տեսանյութերի պորտալը՝ կոչելով այն Yahoo Screen, հաղորդում է FastCompany-ն։Yahoo Screen-ը ժամանցային նոր տեսապորտալ է, որտեղ մարդիկ կարող են դիտել հազարավոր լիցենզավորված տեսահոլովակներ և հեռուստածրագրեր։ Այն ցուցադրում է 70 կայքերի շոուներ, դրանցից են ամերիկայում հայտնի և սիրված՝ Break Media-ն, Modern Family և այլքը։ «Մեր նպատակն է դարձնել Yahoo Screen-ը դիտման համար հեշտ և ժամանցային», - ասել է Yahoo-ի մեդիա բաժնի փոխնախագահ Դեվիդ Ռայսը։ Ըստ նրա՝ ամերիկացները իրենց հեռուստացույց դիտելու ավանդույթը տեղափոխել են ինտերնետ, որտեղ փնտրում են նույն հանգստությունը և ժամանցը, ինչ ստանում են հեռուստացույց դիտելիս։ Yahoo-ն նաև հայտնել է, որ պատրաստվում է Yahoo Screen-ում ներկայացնել 8 նոր շուու-ծրագրեր կանանց լսարանի համար։ Այս պահի դրությամբ Yahoo Screen-ը հասանելի է միայն համակարգիչների և նոթբուքերի համար։ Ընկերությունն աշխատում է այն հասանելի դարձնել նաև բջջայինների համար։ Yahoo-ն դեռ չի հայտնել իր նոր գործադիր տնօրենի անունը՝ Քարոլ Բարթսին աշխատանքից հեռացնելուց հետո։ Բացի դրանից հնարավոր է Yahoo-ն վաճառվի երեք ընկերությունների միաժամանակ, այժմ ընթանում են բանակցությունները։ Հղումներ թեմայով. Նյութեր թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |