Սեյրան Օհանյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի և ISAF-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին

Սեյրան Օհանյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի և ISAF-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով մեկնել է Բրյուսել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Ըստ նրա, ՊՆ ղեկավարը կմասնակցի ՆԱՏՕ-ի և ISAF-ի գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Բրյուսելում այսօր բացվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների երկօրյա խորհրդակցությունը: Օրակարգի գլխավոր հարցն է ՆԱՏՕ-ի գործողության հնարավոր կասեցումը Լիբիայում: Ըստ Անդերս Ֆոգ Ռասմուսենի, դաշնակիցները մոտ են գործողությունն ավարտելուն, սակայն առաջիկա հանդիպմանը այդ մասին որոշում դեռ չի կայացվի:

Խոսքը գնում է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմավարության մասին, որտեղ, ըստ Ռասմուսենի, շուտով կհայտարարվի անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական մարմիններին փոխանցելոեւ մասին, ինչպես նաև Կոսովոյի, որտեղ վերջերս սրվել է իրավիճակը: Նախարարները կքննարկեն նաև հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում բյուջետային սահմանափակումների պայմաններում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---