ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում 2 միլիոն ուսուցիչների կարիք կա 5 հոկտեմբերի 2011 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ուսուցչի համաշխարհային օրվա նախաշեմին (հոկտեմբերի 5), որն այս տարի նվիրվում է «Ուսուցիչները հանուն գենդերային հավասարության» թեմային, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտը (ՅՈՒՎԻ) հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 2015-ին աշխարհում համընդհանուր տարրական կրթության նպատակներին հասնելու համար պահանջվում են լրացուցիչ 2 միլիոն ուսուցիչներ: Ավելին, այդ քանակության կեսը` շուրջ 1 115 000, բաժին են ընկնում Աֆրիկայի երկրներին: Բայց լրացուցիչ ուսուցիչների պահանջարկ կա ոչ միայն զարգացող երկրներում: ԱՄՆ-ն, Իսպանիան, Իռլանդիան, Իտալիան և Շվեդիան գտնվում են 112 երկրների ցուցակում, որոնք ուսուցիչների անհրաժեշտ քանակություն չունեն: Ըստ տարածաշրջանների ուսուցիչների ոչ բավարար քանակությունը հետևյալ տեսնքն ունի` արաբական երկրներ (-243 000 ուսուցիչներ), Հարավային և Արևմտյան Ասիա (-292 000), Հյուսիսային Ամերիկա և Արևմտյան Եվրոպա (-155 000): Սակայն Կենտրոնական Ասիայի և Արևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի երկրներում այն կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 11 տոկոսը, որոնք անհրաժեշտ են 2015-ին համընդհանուր տարրական կրթության նպատակներին հասնելու համար: «Մենք պետք է մշակենք քաղաքականություն և ռազմավարություն, որոնք թույլ կտան պայմաններ ստեղծել տղամարդկանց և կանանց աշխատանքի համար, որոնք ընդունակ են ապահովել գենդերային հավասարություն»,- ասվում է ուղերձում` ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի կողմից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |