Հայպետհիդրոմետ. Առաջիկայում մեզ սպասում է «փոքր ամառ»![]() ![]() PanARMENIAN.Net - Վերջին մի քանի օրերին դիտված օդի ջերմաստիճանի նվազումը՝ պայմանավորված հյուսիս-արևմուտքից ներթափանցած սառը օդային հոսանքներով, գյուղատնտեսությանը չի վնասել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարաության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ «Այսօրվանից սկսած hանրապետություն են ներթափանցում տաք օդային հոսանքներ։ Սկսած այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 1-2-ական աստիճանով։ Արդյունքում մինչև շաբաթվա վերջ մայրաքաղաքում և Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 26-27 աստիճան տաքության»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ սա բնական է մեր հանրապետության ցամաքային կլիմայի համար։ Առաջիկա մեկ շաբաթվա կտրվածքով Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ. «Առաջիկայում մեզ սպասում է «փոքր ամառ»։ Իսկ «իսկական աշուն»՝ անձրևոտ, մի քիչ ցրտոտ, կդիտարկվի միայն նոյեմբերին»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |