ԴիջիԹեք 2011-ին լինելու է հայ բլոգերների առանձին տաղավար 5 հոկտեմբերի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատմեցին հոկտեմբերի 7-9-ը կայանալիք ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսի ընթացքում սպասվող միջոցառումների ու մասնակիցների մասին։ «Ցուցահանդեսի հիմնական նպատակն է Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման խթանումը։ Մենք այս տարի ռեկորդով ենք սկսում ԴիջիԹեքը։ Անցյալ տարի կար մասնակից 68 ընկերություն, իսկ այս տարի արդեն մասնակցության հայտ են ներկայացրել 115 ընկերություններ։ Բացի դրանից նախատեսում ենք 18 000 այցելու»,-ասաց Կարեն Վարդանյանը։ Նա նաև նշեց, որ մասնակից կազմակերպությունների շարքում են նաև միջազգային կազմակերպություններ Ռուսաստանից, Լեհաստանից, Թայվանից և Սինգապուրից։ ԴիջիԹեք 2011-ին, որն անցնելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանցկացվեն հետևյալ միջոցառումները։ «Ճարտարագիտության աշխարհ» տաղավարով հանդես կգան 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնք կներկայացնեն տարբեր նորարարական լուծումներ՝ սկսած նավթի արտադրությոինից մինչև մեքենաշինություն: Կանցկացվի նաև ՏՏ աշխատանքի տոնավաճառ, որի կազմակերպիչն է Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը։ Կլինի նաև «ԴիջիԹեք Ստարտափ հատված»՝ 12 նորաստեղծ ընկերություններ կներկայացնեն իրենց լուծումները։ ԱրմՌոբոտիքսը կցուցադրի Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտներին, բացի դրանից կցուցադրվեն նաև համակարգչային խաղերի բաց առաջնության հայտարարագրված խաղերը։ Այս ամենը կուղեկցվի DigiLife սեմինարների շարքով։ Կարեն Վարդանյանի խոսքով առանձին տաղավարով ներկայանալու են նաև հայ բլոգոսֆերայի ներկայացուցիչները։ Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Նյութեր թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |