Հայաստանի փոխվարչապետը հուսով է, որ շուտով Քուվեյթի հետ ուղիղ հաղորդակցություն կհաստատվի 5 հոկտեմբերի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 5-ին կայացած հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում Հայաստանի և Քուվեյթի կառավարությունների միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր: Այդ մասին Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա Ջասեմ ալ Շամալիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: «Հուսով եմ, որ առաջիկայում մենք կլսենք Հայաստանի և Քուվեյթի միջև ուղիղ չվերթ բացելու մասին»,- ասել է նա: Իր հերթին Մուսթաֆա Ջասեմ ալ Շամալին ասել է, որ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագիրը թույլ կտա իրագործել այն բոլոր պլանները, որոնք նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |