Ժիրայր Սեֆիլյան. Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու հնարավորությունը հավասար է զրոյի![]() 5 հոկտեմբերի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը հավասար է զրոյի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Մեր ժողովուրդը լրիվ չի գժվել»,- ասել է նա: Սեֆիլյանը նաև հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և բոլորը պատասխանատու են 2008-ի մարտի 1-ի համար ու պետք է պատասխան տան ժողովրդին: Նա նաև նշել է, որ Սերժ Սարգսյանը դեմ է Քոչարյանի վերադառնալուն և փորձում է նրա դեմ օգտագործել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Ինչ վերաբերվում է Քոչարյանի և Սարգսյանի միջև հարաբերություններին, ապա Սեֆիլյանի խոսքով, նրանք նյութապաշտ են, ուստի խոսքը չի կարող գնալ ընկերության կամ թիմի մասին: Նա հավելել է, որ վաղ թե ուշ նրանք բախվելու են և «միյանց կոկորդ կրծելու»: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նրա վերադարձի համար կան երեք պայմաններ. Հայաստանի տնտեսության մեջ զգալի բարելավման բացակայություն և որպես հետևանք` արտագաղթ, տարբեր սոցիալական խավերի կողմից նրա վերադառնալու պահանջարկ, ներքին համոզվածություն այն բանում, որ նա կարող է արմատապես փոխել իրավիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |