Ծաղկաձորոմ տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 66-րդ նիստը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Ծաղկաձորում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների Սահմանապահ զորքերի հրամանտարների խորհրդի 66-րդ նիստը: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: Նիստին կմասնակցեն ԱՊՀ անդամ 10 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Ուզբեկստանի ու Ուկրաինայի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները: Նիստում կքննարկվեն համագործակցության, սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ապօրինի ներգաղթին հակազդեցության, թմրանույթերի ներթափանցման, մաքսանենգությանը հակազդեցության հարցեր, կամփոփվեն 2011թ. տեղի ունեցած միջոցառումների արդյունքները, կկազմվի 2012թ. գործողությունների ծրագիրը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---