10 տարում Apple-ը վաճառել է 300 միլիոն օրինակ iPod 5 հոկտեմբերի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Արդեն 10 տարի է, ինչ Apple-ը արտադրում է iPod երաժշտական փլեյերը և այս տարիների ընթացքում այն դարձել է ամենավաճառվող երաժշտական սարքը»,-ասել է Թիմ Քուքը երեկ Apple-ի iPhone 4S-ի շնորհանդեսի ժամանակ։ Նա հայտնել է, որ 10 տարիների ընթացքում ընկերությունը վաճառել է iPod-ների 300 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։ Համեմատելու համար Քուքը օրինակ է բերել Sony ընկերության Walkman ժապավենային փլեյերները, որոնք 30 տարվա ընթացքում վաճառվեցին ընդամենը 250 000 օրինակով ողջ աշխարհում։ Թիմ Քուքը նաև ավելացրել է, որ վաճառված 300 միլիոն iPod-ներից միայն 45 միլիոնը վաճառվել է 2010-ի հուլիսից 2011-ի հունիս ընկած ժամանակահատվածում, այսինքն 1 տարվա ընթացքում։ Երեկ Apple ընկերությունը ներկայացրեց նոր iPhone 4S-ը, iOS5 օպերացիոն համակարգը և iPod Nano ու iPod touch երաժշտական փլեյերների նոր, iOS 5-ով աշխատող և մատչելի տարբերակները։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |