Ռուսաստանը կօժանդակի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու` Ադրբեջանի մտադրությունը![]() 5 հոկտեմբերի 2011 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կօժանդակի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալու` Ադրբեջանի մտադրությունը: «Մենք գնահատում և հասկանում ենք այդ հարցի կարևորությունը և ձգտելու ենք, որպեսզի այն բարեհաջող լուծվի և բավարարի ադրբեջանական կողմին»,- Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է Ինտերֆաքսը: Հարկ է նշել, որ Ադրբեջանը չի դադարում ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամություն գնելու փորձերը: Այդպես, վերջին մի քանի ամսվա ընթացքում ԱԳՆ հրավերով Ադրբեջան է այցելել ՄԱԿ-ում մի շարք երկրների մշտական ներկայացուցիչների խումբ` հիմնականում Աֆրիկայի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Ասիայի և Կարիբյան ավազանի երկրներից: Պատվիրակության մեջ մտել են Բանգլադեշի, Բուրկինա-Ֆասոյի, Կոնգոյի, Գամբիայի, Լեսոտոյի, Մալդիվյան կղզիների, Մյանմայի, Նաուրուի, Սոմալիի, Տրինիդադ և Տոբագոյի, Դոմինիկյան Հանրապետության` ՄԱԿ-ին առընթեր ներկայացուցիչներ և Կամբոջայի, Բենինի, Հասարակածային Գվինեայի, Մավրիկիայի, Նամիբիայի, Սենտ Լուսիայի, Սենտ Վինսենտ և Գրենադինայի, Սեյշելյան կղզիների, Սյերրա-Լեոնեի, Շրի-Լանկայի, Յամայկայի և Զիմբաբվեի մշտական ներկայացուցիչներ: Արաբական պետությունները որոշում են ընդունել 2012-2013թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի պաշտոնին Ադրբեջանի թեկնածությունն օժանդակելու մասին: Դա Ադրբեջանի և արաբական աշխարհի միջև հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի ցուցանիշ է: Ադրբեջանն այդ պաշտոնին իր թեկնածությունն առաջադրել է արևելաեվրոպական խմբից: Բացի Ադրբեջանից, արևելաեվրոպական խմբից այս տեղին հավակնում են նաև Հունգարիան և Սլովենիան: Ադրբեջանական ԶԼՄ-ները խոստովանում են մրցակցության լրջությունը` հաշվի առնելով, մասնավորապես, այդ երկրների զարգացման ընդհանուր մակարդակը` Ադրբեջանի համեմատ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |