Ռուսաստանը Կիպրոսին 2,5 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի տնտեսության կայունացման համար![]() 6 հոկտեմբերի 2011 - 09:18 AMT PanARMENIAN.Net - 2,5 միլիարդ եվրոյի վարկը, որը Կիպրոսը մտադիր է ստանալ Ռուսաստանից, կնպաստի երկրի տնտեսության կայունացմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին ասվում է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուի հայտարարության մեջ: Նրա խոսքով` վարկը կփակի Կիպրոսի Հանրապետության կարճաժամկետ և միջնաժամկետ ֆինանսական պահանջները, կօգնի կառավարությանը տեղական բանկային համակարգի լիկվիդությանն աջակցելու գործում և կամրապնդի պետության ֆինանսական կայունությունը: «Օգտվելով առիթից` կիպրոսյան կառավարությունն իր գոհունակությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետության և մեր երկրի տնտեսության հանդեպ ՌԴ վստահության կապակցությամբ»,- հայտնել է Ստեֆանուն: Մյուս շահերի թվում Ստեֆանուն նշել է Կիպրոսի վարկային վարկանիշի բարձրացման հեռանկարներն ու երկրի համար բացի ավանդական եվրոպականից կապիտալների նոր շուկայի բացումը: Վարկը կնպաստի Կիպրոսի արտասահմանյան ներդնողների և վարկատուների վստահության վերականգնմանը և կնվազեցնի երկրի շուկայական փոխառությունների եկամտաբերությունը: Վերջապես, կառավարության ներկայացուցչի խոսքով, վարկը կհաստատի կիպրոսյան տնտեսության միջազգային բնույթը և կնպաստի Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հետագա զարգացմանը: Ավելի վաղ Կիպրոսի նախարարների կաբինետը հավանություն էր տվել Ռուսաստանից 2,5 միլիարդ եվրոյի վարկ վերցնելու որոշմանը, ինչը գերազանցում է երկրի ՀՆԱ 10 տոկոսը: Կառավարությունը ծրագրում է վարկը վերցնել 4,5 տարով` 4,5% տարեկան տոկոսադրույքով` վաղաժամ մարման հնարավորությամբ առանց որևէ լրացուցիչ պատժամիջոցների: Կիպրոսի տնտեսությունը լուրջ դժվարություններ ունի հարևան Հունաստանի հետ պարտքային խնդիրների պատժառով: Երկրի ֆինանսների նախարար Կիկիս Կազամիասն ավելի վաղ ասել էր, որ Կիպրոսի իշխանությունները մտադիր չեն ֆինանսական օգնություն խնդրել Եվրամիությունից, «թեև շատ քաղաքական գործիչներ փորձում են դրդել նրանց այդ որոշմանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |