Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հաղթել է Էլվին Մամիշաձեին և դուրս եկել Բաքվում ԱԱ կիսաեզրափակիչ![]() 6 հոկտեմբերի 2011 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Միշա Ալոյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնությունում դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հայ բռնցքամարտիկը (52կգ) 1/4 եզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Էլվին Մամիշաձեի հետ: Չնայած, որ Ալոյանն առաջին ռաունդում զիջեց մրցակցին 3:4 հաշվով, մնացած երկու ռաունդներում նա հավաքեց իր ուժերն ու 14:12 ընդհանուր հաշվով վստահ հաղթանակ տարավ: Այսպիսով, Ալոյանը առնվազն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ և համապատասխանաբար Օլիմպիական ուղեգիր նվաճեց: Մինչ այդ կիսաեզրափակիչ է դուրս եկել դարձյալ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող հայազգի մարզիկ Դավիթ Հայրապետյանը (49կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |