Երևանում աշխատանքն է սկսել կենտրոնական դեպոզիտարիաների և բորսաների առաջին համատեղ միջազգային համաժողովը![]() 6 հոկտեմբերի 2011 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Երևանում իր աշխատանքն է սկսել Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) համատեղ առաջին միջազգային համաժողովը: «Տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների ոլորտում այսօրվա համաժողովի թեման հատկապես արդիական է` «Տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածք և կարգավորում»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Սարոյանը: Նրա խոսքով, վերջին տարիների բարդ տնտեսական իրավիճակում յուրաքանչյուր երկիր մշակել է իր մոտեցումները, որոնել է նոր, ոչ ստանդարտ լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: «Մաղթում եմ, որպեսզի այսօրվա համաժողովը հարթակ դառնա ոչ միայն փորձի և տեղեկատվության փոխանակման համար, այլ նաև յուրահատուկ ինկուբատոր դառնա ֆոնդային բորսաների և դեպոզիտարիաների համագործակցության երկարաժամկետ զարգացման համար»,- ասել է նա: Գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ համաժողովը «տրամաբանական շարունակություն կունենա, քանի որ հաճախ մարդկանց շփումը կարևոր է տեխնիկական զարգացումից»: Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների, Եվրոպայի և Ասիայի ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների, ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ: Մասնակիցների շարքում այնպիսի ընկերությունների թոփ-մենեջմենթն է, ինչպիսիք են Thomas Murray, SWIFT, ММВБ, Վնեշէկոնոբանկ, Euroclear, Clearstream և այլն: Երկրորդ օրը տեղի կունենա Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) անդամների տարեկան ժողովը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |