Վլադիմիր Ժարիխին. Սարկոզիի ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարևոր է Փարիզի երկարաժամկետ քաղաքականության տեսանկյունից 6 հոկտեմբերի 2011 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ կարևոր է Փարիզի երկարաժամկետ քաղաքականության տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների հարցերով ռուս փորձագետ Վլադիմիր Ժարիխինը: «2008-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև իրավիճակը ցույց տվեց, որ Սարկոզին այնան քաղաքական իմաստությwuն ունի, որպեսզի առաջարկի փոխզիջումային լուծումեր: Ուստի Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջան կարևոր է նրա կողմից Հարավային Կովկասի իրավիճակը գնահատելու առումով»,- ասել է Ժարիխինը: «Այցի ընթացքում կայացվելիք որոշումները և դիրքորոշումները ներգրավվելու են Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ ընտրությունների ցանկացած ելքի դեպքում»,- ասել է ռուս փորձագետը: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության լուծման համար Սարկոզիի այցի կարևորության մասին հարցին` նա նշել է, որ դա հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նույնանման դիրքորոշման դեպքում: Հոկտեմբերի 6-7-ը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այցելելու է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |