ՄՄԱԲ խմբի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի ներկայացուցիչն առաջարկում է դեպոզիտարիաներին «ձեռք մեկնել միմյանց» 6 հոկտեմբերի 2011 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական դեպոզիտարիաներն իրենց գործունեությունը շարունակելու համար չպետք է վախենան մրցակցությունից, հայտարարել է Մոսկվայի միջբանկային արժույթային բորսայի (ՄՄԱԲ) Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի ռազմավարական պլանավորման հարցերով տնօրեն, ավագ փոխնախագահ Բորիս Չերկասկին` հոկտեմբերի 6-ին ելույթ ունենալով Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) համատեղ առաջին միջազգային համաժողովում: «Այդ պատճառով անհրաժեշտ է լինել արդյունավետ, կողմնորոշված դեպի հաճախորդը, զարգացնել ծառայությունները, նվազեցնել ծախսերը»,- ասել է նա: Ինչպես նշել է Բորիս Չերկասկին, յուրաքանչյուր դեպոզիտարիա երկրում մենատեր է և այդքան դյուրաշարժ չէ, քանի որ դանդաղ է արձագանքում իր շուրջը տեղի ունեցածին: Սակայն երբ հայտնվեցին Euroclear-ը և Clearstream-ը` հաշվարկային հսկաները, իրավիճակը մի քիչ փոխվեց: Չերկասկին դեպոզիտարիաների համար հեռանկարային քաղաքականություն է համարել համատեղ հաշվարկային համակարգեր կազմակերպելը, միմյանց օգնելը, «ձեռք մեկնելը»: Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների, Եվրոպայի և Ասիայի ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների, ասոցիացիաների ներկայացուցիչներ, փորձագետներ: Մասնակիցների շարքում այնպիսի ընկերությունների թոփ-մենեջմենթն է, ինչպիսիք են Thomas Murray, SWIFT, ММВБ, Վնեշէկոնոբանկ, Euroclear, Clearstream և այլն: Երկրորդ օրը տեղի կունենա Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (ԵԿԴԱ) և ԱՊՀ երկրների Բորսաների միջազգային ասոցիացիայի (ԱՊՀ ԲՄԱ) անդամների տարեկան ժողովը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |