Փորձագետ. Սարկոզիի այցը Հայաստան նաև ներքաղաքական նշանակություն ունի նրա համար![]() 6 հոկտեմբերի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Հայաստան մեծ ներքաղաքական նշանակություն ունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, շուտով Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, իսկ Սարկոզիի դիրքերը թուլացել են և ընտրություններում նրան պետք կգա «բավականին մարդաշատ ու համախմբված» հայ համայնքի աջակցությունը: Քաղաքագետը նշել է նաև, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ, որը ԵԱՀԿ ՄԽ անդամ է: Իսկանդարյանը նաև նշել է այդ երկրի զգալի տնտեսական ներկայությունը Հայաստանում: Բացի այդ, նա ընդգծել է վաղեմի մշակութային կապերի առկայությունն ու երկու երկրների վերնախավի ու հասարակության լավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |