Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» կաջակցի ընդվզման ՀԱԿ-ի կոչին 6 հոկտեմբերի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Եթե ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին ապստամբության կոչ անի, ապա «Ժառանգությունը» կաջակցի Կոնգրեսին: «Միանշանակ է, որ այդ ապստամբությունն ուղղվելու է քաղաքացիների և պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև հավելել է, որ այդ դեպքում չի հավատում 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնությանը, քանի որ իշխող ռեժիմը ռեսուրսներ չունի նման քայլերի համար: Մարտիրոսյանի խոսքով, նրա համար ընդունելի են պայքարի բոլոր մեթոդները, որոնք Սահմանադրության և ողջախոհության շրջանակներում, ինչպես նաև մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շրջանակներում, արդյունք են տալիս: «Լինեն դրանք հանրահավաքներ, նստացույցեր, հացադուլներ, ապստամբություն»: Նրա խոսքով, ապստամբությունը նաև ընդունելի է, քանի որ մարդու հիմնարար իրավունքներում նշվում է, որ պետք է կիրառվեն բոլոր միջոցները, որպեսզի մարդը չդիմի վերջին միջոցին` ապստամբությանը»,- ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |