Արտաշատի 2200-ամյակի տոնակատարության համար հատկացվել է 15 մլն դրամ![]() 6 հոկտեմբերի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արարատի մարզում` Արտաշատ մարզկենտրոնում, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Արարատի մարզի 2011 թ. 8 ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ մարզպետ Էդիկ Բարսեղյանի հաշվետվությամբ։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնք արտացոլվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2011-2014 թթ. ծրագրում։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքներն ամփոփող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։ Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնակատարության կազմակերպման և գովազդային նյութերի պատրաստման նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 15 մլն դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |