Արմեն Մարտիրոսյանը չի տեսնում այնպիսի պայմաններ, որոնք կարող են արտահերթ ընտրությունների հանգեցնել![]() 6 հոկտեմբերի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Ժառանգություն» ընդդիամդիր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի, նրա կուսակցությունը միայն կողջուներ երկրում արտահերթ ընտրությունների անցկացոմը, սակայն, այժմ դրա համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում: «Հայաստանում վաղուց արդեն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, սակայն, դրան հանգեցնող քաղաքական գործընթացները բացակայում են»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Մարտիրոսյանը նշել է նաև, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն կար գարնանը, սակայն, քանի որ ընդդիմությունը չկարողացավ միավորվել, դրանից օգտվել չհաջողվեց: Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀԱԿ հերթական հանրահավաքում որոշվեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց հավաքվածներին, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր: Այժմ ՀԱԿ-ը վրաններ է խփել Ազատության հրապարակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |