Բացվել է Արարատի մարզի տարածաշրջանային պետական քոլեջը՝ համալրված ժամանակակից տեխնիկայով

Բացվել է Արարատի մարզի տարածաշրջանային պետական քոլեջը՝  համալրված ժամանակակից տեխնիկայով

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արտաշատում մասնակցել է Արարատի մարզի տարածաշրջանային պետական քոլեջի բացմանը, որն ամբողջովին վերակառուցվել է և համալրվել ժամանակակից տեխնիկայով ու լաբորատոր սարքավորումներով: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Քոլեջում դասավանդվում է 6 մասանագիտություն' դեղագործություն, ատամնատեխնիկա, կոսմետոլոգիա, հաշվապահական հաշվառում, փոխադրումների կազմակերպում եւ կառավարում, ինչպես նաև ծրագրավորում:

Հայաստանի կառավարության եւ Եվրամիության համագործակցության շրջանակում վերջին տարիներին մեր երկրում բացվել է նմանօրինակ 12 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Ծրագրի նպատակն է տարածաշրջաններում զարգացնել միջին մասնագիտական կրթության որակը և տարբեր մասնագիտական ոլորտներին մատակարարել որակյալ կադրեր: Ծրագրի իրականացման համար ԵՄ կողմից հատկացվել է 30 մլն եվրոյին համարժեք դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---