Ռոդենի հեղինակած արձանը Ֆրանսիան Հայաստանին է նվիրում Ֆրանս Տելեկոմ Orange աջակցությամբ![]() 6 հոկտեմբերի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերությունից տեղեկացնում են, որ Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը այսօր կժամանի Հայաստան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում պաշտոնական պատվիրակության կազմում: Հայաստանյան իր այցի ընթացքում Ստեֆան Ռիշարը կունենա մի շարք հանդիպումներ, որոնց թվում նաև` Orange Արմենիայի թիմի հետ: Հոկտեմբերի 7-ին Ստեֆան Ռիշարը Orange-ի գլխավոր խանութում կհյուրընկալի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում` Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամներին, ինչպես նաև Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին ու Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին: Այնուհետև նա կմասնակցի Երևանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի պաշտոնական բացման արարողությանը: Արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, ձեռք է բերվել Ֆրանս Տելեկոմ Orange-ի աջակցությամբ, ի նշան Հայաստանի նկատմամբ Orange-ի նվիրվածության: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |