«ԱրմԹեք 2011» կոնգրեսին կմասնակցեն HP, INTEL և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ![]() 6 հոկտեմբերի 2011 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում Արմենիա Մարիոթ հյուրանոցում «ԱրմԹեք կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովը կանցկացվի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և կկրի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագիրը։ Այս մասին այսօր հայտնեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Վիասֆեր Տեխնոպարկի» նախագահ Թոնի Մորոյանը։ Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը։ Համաժողովին հանդես կգան ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ի, Ռուսաստանից, Եվրոպայից, ԱՊՀ մի շարք երկրներից խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։ Բագրատ Ենգիբարյանը մասնավորապես առանձնացրեց HP, INTEL, D-Link հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությոնների այցելությունը Հայաստան։ Ըստ նրա՝ համաժողովի ընթացքում քննարկելու են Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի ստեղծմանը վերաբերող հարցեր։ «Մենք պետք է ստեղծենք համապատասխան միջավայր կրթական հարցերի լուծման համար և այլ մարտահրավերներին դիմակայելու համար։ Շատ կարևոր է նաև էլեկտրոնային հասարակության միջավայրի ստեղծումը, որտեղ մենք կտեսնենք, թե ինչպես է ՏՏ զարգացումն անդրադառնում մարդկանց առօրյայի վրա»,-նշեց Բագրատ Ենգիբարյանը։ «ԱրմԹեք 2011»-ի ընթացքում տասը ընկերությունների հնարավորություն է տրվելու ներկայացնել ծրագրեր և ընտրված լավագույն 5-ը՝ յուրաքանչյուրը, շահելու են 15 000 դոլարի դրամաշնորհներ։ Ըստ Թոնի Մորոյանի՝ «ԱրմԹեք»-ների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանը ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում արդեն հայտնի է և ցանկցած կազմակերպություն գիտի Հայաստանի ՏՏ պոտենցիալի մասին և ցանկություն ունի մասնակցելու «ԱրմԹեք»-ին։ Ըստ նրա՝ «ԱրմԹեքն» ամբողջությամբ կայացած է։ Համաժողովը կազմակերպվում է ՀՀ կառավարության, ՁԻՀ-ի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Վիասֆեր Տեխնոպարկի», Հայկական զարգացման գործակալության, ՏՏ ձեռնարկությունների միության և «Յունիքոմփ» ընկերության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։ «ԱրմԹեք Կոնգրես»-ը առաջին անգամ անցկացվել է 2007-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Ապա հաջորդել են «ԱրմԹեք Կոնգրես» 2008-ը Երևանում և 2009-ը` ԱՄՆ-ում։ Իսկ 2010-ին կազմակերպվել է սեմինար-հանդիպում Երևանում՝ կոնգրեսի հետագա ռազմավարության քննարկման նպատակով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |