Յուրի Ջորկայեֆը հուսով է, որ Հայաստանը հաղթանակ կտանի Մակեդոնիայի նկատմամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի հետ միասին Հայաստան է ժամանել նաև հայազգի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը: «Զվարթնոցի» միջազգային օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆուտբոլիստը Հայաստանում է արդեն չորրորդ անգամ: «Ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ Հայաստանում եմ: Ես անմիջապես ընդունեցի Սարկոզիի` Հայաստանում նրան ուղեկցելու առաջարկը»,- ասել է Հայաստանի պատվավոր քաղաքացին: Խոսելով Սարկոզիի այցի մասին Երևան` Ջորկայեֆը հույս է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա: «Այս այցը բարեկամական նշան է»,- ասել է նա: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 7-ին Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների միջև հանդիպմանը, Յուրի Ջորկայեֆը հուս է հայտնել, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ կտանի: 2006 թվականին Ջորկայեֆը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ միասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |