Շառլ Ազնավուր. Արցախն անկախ երկիր է և չի պատկանում ո'չ Հայաստանին, ո'չ էլ Ադրբեջանին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախն անկախ երկիր է և չի պատկանում ո'չ Հայաստանին, ո'չ էլ Ադրբեջանին: Այդ մասին Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում հայտնել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Անհրաժեշտ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, ինքնուրույն և անկախ երկիր է»,- ասել է նա: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ծանոթ է Հայաստանի երեք նախագահների հետ և ում մասին կուզենար խոսել, Ազնավուրը նշել է, որ նրանք բոլորն էլ բարի նպատակներ հետապնդող մարդիկ են: «Սակայն որոշ իրադրություններ կարող են փոխել նպատակն ու կամքը: Ամեն դեպքում նախագահներից ոչ մեկն ինձ «ոչ» չի ասել»,- ընդգծել է հայտնի շանսոնյեն: Ընդ որում, նա հաղորդել է, որ այսօրվա դրությամբ ինքը փորձում է իր համար բացահայտել, թե ինչ է նշանակում լինել հայ: «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել հայ, և ինչ է նշանակում լինել հայկական Սփյուռքի ներկայացուցիչ: Արդյո՞ք լինել Սփյուռքի ներկայացուցիչ, նշանակում է ունենալ բուտիկ և խոսել Հայոց ցեղասպանության մասին»,- նշել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |