Սարկոզին իր հարգանքը հայտնեց Հայ եկեղեցուն![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլյա Սարկոզիի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախագահների այցը համայն հայության հոգևոր կենտրոն, գոհունակություն հայտնեց երկու դարավոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջև ամենաբարձր մակարդակի վրա ձևավորված հարաբերությունների համար, որոնք առավել զարգանում, ջերմանում և համագործակցության նոր ընդգրկում են ձեռք բերում: Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի ժողովրդի եղբայրական սերն ու ջերմությունը, ինչի ականատեսն է եղել Ֆրանսիա կատարած հովվապետական այցերի ընթացքում: Հայոց Հայրապետն ընդգծեց նաև Ֆրանսիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, քրիստոնեական լավատեսությամբ և հույսով կարողացան իրենց հոգևոր-ազգային կյանքը կազմակերպել Ֆրանսիայում: Ֆրանսիայի նախագահն իր հերթին ուրախություն հայտնեց հանդիպման համար և ասաց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվել` վկայելու երկու երկրների բարեկամությունը: Ընդգծելով Հայ եկեղեցու և նրա հովվապետերի դերը հայ ազգի ինքնության ու միասնության պահպանման գործում` Սարկոզին իր հարգանքը հայտնեց Հայ եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին և հաջողություններ մաղթեց կարևոր այդ առաքելության իրագործման մեջ: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Սուրբ Էջմիածնի միաբաններ: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեցին Մայր Տաճար, եղան տաճարի թանգարանում, ուր նրանց ներկայացվեցին Հայ եկեղեցու և հայ ժողովրդի նվիրական սրբությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |