Վահե Դավթյանը ՏՐԱՍԵԿԱ-ի տարածաշրջանային համաժողովում ներկայացրեց ՀԿԵ-ի զարգացման գլխավոր նախագիծը![]() 6 հոկտեմբերի 2011 - 21:19 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը մասնակցեց LOGMOS նախագծի շրջանակում Թբիլիսիում հոկտեմբերի 3-5 կայացած տարածաշրջանային խորհրդաժողովին: Պատվիրակության կազմում էին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Իլյա Կելպերիսը, Հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը և Ֆիրմային տրանապորտային ճանապարհային կենտրոնի պետի տեղակալ Զառա Ագասաֆյանցը: ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության և Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպած համաժողովի շրջանակներում քննարկվեցին Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների լոգիստիկայի և ծովային միջանցքների զարգացման հարցերը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թաջիկստանի, Թուրքմենստանի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները: Նրանք քննարկեցին ՏՐԱՍԵԿԱ-ի տարածաշրջանում լոգիստիկ ծառայությունների և տրանսպորտային ուղիների զարգացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Համաժողովի ժամանակ ՀԿԵ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանը ներկայացրեց «Ախուրյան» երկաթուղային կայարանի հիման վրա միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը և ներուժը, ՀԿԵ-ի գլխավոր նախագիծը, ընկերության ներդրումային ծրագիրը, տրանսպորտային միջանցքների զարգացման հեռանկարները և ՀԿԵ-ի դերն այս գործընթացում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |