Սերժ Սարգսյանը ցավակցեց գրող Կարպիս Սուրենյանի ընտանիքին 6 հոկտեմբերի 2011 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նշանավոր գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ: Կարպիս Սուրենյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա աշխատանքների երախտապարտ ընթերցողներին ուղղված հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Նրան ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների` Դոստոևսկու և Գոլսուորդիի կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար: Ճանաչված մտավորականի մահը, ում թարգմանությունները հարստացրել են հայ թարգմանական գրականությունը, ծանր կորուստ է մեզ համար»: Սուրենյանը մահացել է հոկտեմբերի 5-ին, 86 տարեկան հասակում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |