Նիկոլյա Սարկոզին հույս է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի կունենա իր նախագահության օրոք

Նիկոլյա Սարկոզին հույս է հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի կունենա իր նախագահության օրոք

PanARMENIAN.Net - 1915-ից մինչև 2011-ը Թուրքիան բավական ժամանակ ուներ, որպեսզի մտածեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Նրա խոսքով, եթե Թուրքիայի նման խոշոր պետությունը ճանաչեր պատմության սեփական էջերը, Ֆրանսիան և Հայաստանը դա կհամարեին խաղաղության և հաշտեցման ժեստ: «Երկարատև հաշտեցումը չի կարող հիմնվել պատմական փաստի ժխտման վրա»,- ասել է նա: Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ եթե Անկարան իր մեջ ուժ գտներ և ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան ստիպված չէր լինի օրինագիծ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնելու մասին: Նա նաև հույս է հայտնել, որ «Թուրքիայի ժողովուրդը և կառավարությունը բավական իմաստուն կգտնվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ կոլեկտիվ ուրացումն ավելի լուրջ է, քան անհատականը, «սակայն դա չի նշանակում, որ անհատական հերքումը ողջունվում է»: Նա նաև հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի կունենա իր նախագահության օրոք:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---