Ֆրանսիայի նախագահը ցնցված է Ծիծեռնակաբերդով

Ֆրանսիայի նախագահը ցնցված է Ծիծեռնակաբերդով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրով` Ծիծեռնակաբերդով: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ասել է, որ շատ հուզված էր Ծիծեռնակաբերդ կատարած այցից, նշելով, որ դա կդառնա նրա կյանքի ուժեղագույն հիշողություններից մեկը: «Այդ թանգարանն ինձ հիշեցրեց Յադ Վաշեմի թանգարանը և Ռուանդայում ցեղասպանության թանգարանը»,- ասել է նա և հավելել, որ հասկանում է միլիոնավոր հայերի զգացմունքները:

17  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ծիծեռնակաբերդում
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---