Ֆրանսիան չի տեսնում Թուրքիային Եվրամիության կազմում

Ֆրանսիան չի տեսնում Թուրքիային Եվրամիության կազմում

PanARMENIAN.Net - Ֆրանսիան չի տեսնում Թուրքիային Եվրամիության կազմում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Ըստ նրա, Թուրքիան յուրօրինակ կամուրջ է հանդիսանում արևելքի ու արևմուտքի միջև: «Քանի որ Թուրքիան գտնվում է Փորք Ասիայում, նա, անշուշտ, կարևոր դեր է կատարում աշխարհում, սակայն Ֆրանսիայի համար, այդ դերը ԵՄ-ում չի»,-ասել է Սարկոզին՝ հավելելով, որ տարիներ շարունակ նա այդ կարծիքին է եղել և «այն փոխելու որևէ պատճառ չունի»:

Ստանձնելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը՝ Նիկոլյա Սարկոզին դեմ դուրս եկավ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---