Նիկոլյա Սարկոզի. Հայաստանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի քաղաքական աջակցությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը միշտ կարող է ապավինել Ֆրանսիայի քաղաքական աջակցությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Ըստ նրա, Ֆրանսիան մեծապես կարևորում է հայ-ֆրանսիական հարաբերությունները: Նա նշել է, որ այս այցը շատ կարևոր է իր համար, քանի որ տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի աշխարհի կայունության համար: «Այն ուղին, որ Հայաստանն անցել է անկախության 20 տարիներին, չնայած տարածաշրջանի անկայունությանը, հաջող է եղել»,-ասել է նա՝ հավելելով, որ չնայած պատերազմին ու հակամարտություններին, Երևանի հաջողությունները ժողովրդվարության ու տնտեսության զարգացման գործում վկայում են կատարված աշխատանքի որակի մասին: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները միշտ եղել են Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում, քանի որ երկրում կա մեծ հայ համայնք, որը կաևոր դերակատարություն ունի երկրի կյանքում: «Հայերը լավ գիտեն, որ երբ աշխարհը կործանվում էր, ես նկատի ունեմ Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան ձեռք մեկնեց ու ընդունեց նրանց: Այսօր Հայաստանը միայնակ չէ, Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |