Ճապոնիայի բաց առաջնության երրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Էնդի Մարեյի հետ 7 հոկտեմբերի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը հանդիպել է խորվաթ Իվան Դոդիգի հետ: Նալբանդյանը կարողացել է երկրորդ հաղթանակը տանել երկու սեթերում 7:6 և 6:2 հաշվով: Նալբանդյանը դուրս է եկել երրորդ շրջան, որտեղ խաղալու է աշխարհի 4-րդ ռակետ Էնդի Մարեյի (Անգլիա) հետ: Թենիսիստները հանդիպել են 5 անգամ, և Մարեյը 3:2 հաշվով առաջատար է: Այդ մրցաշարից հետո Նալբանդյանը հանդես է գալու St. Petersburg Open մրցաշարում, որին մասնակցելու համար ստացել է wild card: Մրցաշարը կայանալու է հոկտեմբերի 22-30-ին Սանկտ Պետերբուրգում: «Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ առաջին անգամ հանդես գալու St. Petersburg Open մրցաշարում: Պետերբուրգում հանդես են եկել աշխարհի լավագույն թենիսիստները, ուստի ես շատ երջանիկ եմ: Ինձ նաև շատերն ասել են, որ Պետերբուրգը հեքիաթային քաղաք է, ուստի ես անհամբերությամբ սպասում եմ այդ ուղևորությանը»,- արգենտինահայ թենիսիստի խոսքերը մեջբերում է gotennis.ru-ն Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել Ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ |